Հասարակություն

Դադարեցվել է Կոտայքի մարզի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09։10-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Մայակ և Բանավան թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։