«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ իրականացվող «Փոքր դրամաշնորհային ծրագրեր» մրցույթում 2024 թվականին ստացել է դրամաշնորհ։ Դրամաշնորհը տրամադրվել է Ճանապարհների գծանշման աշխատանքների վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով գծանշման հաստության չափման սարքերի ձեռքբերման ծրագրի շրջանակում, ինչի արդյունքում ձեռք է բերվել ճանապարհների գծանշման հաստությունը չափող երկու սարք։
Սարքավորումների միջոցով միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման շրջանակներում կիրականացվի գծանշման աշխատանքների պարբերական դիտարկում, հսկողություն և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին վերապահված գործառույթների պատշաճ իրականացում՝ ՀՀ-ում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Սարքերը հնարավորություն կտան բարձրացնելու գծանշման աշխատանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը՝ ապահովելով առավել անվտանգ երթևեկություն։