Հասարակություն

Հասմիկ Ավագյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ վարչապետի որոշմամբ, Հասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի ոլորտը:

Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ: Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս, եղել է հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչը, ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը. հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։