Հասարակություն

Սպիտակցի Հայկոյի որդին արդարացվել է

Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը մեկ տարի անց արդարացվել է: Այս մասին Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը:

2024թ. մայիսին նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել: Ըստ Քննչական կոմիտեի՝ Հրաչյա Ղևոնդյանն այլ անձանց հետ նպատակադրվել էր զավթել իշխանությունը, այն է՝ գրավել կառավարության, Ազգային ժողովի և ոստիկանության շենքերը, ինչպես նաև բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և կառավարության լիազորություններին: