Հասարակություն

Ծաղիկների ջերմատները Գողթում ընդլայնվում են

Ծաղիկ աճեցնող հայկական ընկերությունը տարեկան մոտ 11 միլիոն վարդ է արտահանում:

Ծաղիկների ջերմատները Գողթում ընդլայնվում են՝ այժմ նորերն են կառուցվում ևս 5.5 հեկտար մակերեսով, որի համար 4 միլիարդ դրամից ավելի ներդրում է նախատեսված: Գերակա համարվող ոլորտում գործունեությանն աջակցելու համար Կառավարությունը տալիս է մաքսատուրքի արտոնություն, սուբսիդավորում ջերմատների կառուցման համար նախատեսված վարկի տոկոսագումարները:

Այդ մասին հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։