Հասարակություն

«Այս կառույցի կարևորությունը նոր իմաստ է ձեռք բերել»

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․

Մարտի 21-ին պատիվ ունեցա մասնակցել և ողջույնի խոսք ասել Ամերիկայի Առևտրի Պալատի (AmCham-ի) տարեկան ընդհանուր ժողովին:

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Այս տարիների ընթացքում սերտորեն աշխատել ենք միասին, քննարկել մի շարք կարևոր նախաձեռնություններ և խնդիրներ, և, ինչպես նշեցի ելույթումս, AmCham-ի նման կայացած ինստիտուցիոնալ կառույցի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է մեր կողմից կայացված որոշումների որակը բարելավելու տեսանկյունից:

AmCham-ը անգնահատելի դեր է խաղում ինչպես պետություն-մասնավոր երկխոսության, այնպես էլ հայ-ամերիկյան գործարար կապերր ընդլայնելու և խորացնելու գործում: Եվ հատկապես Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո այս կառույցի կարևորությունը նոր իմաստ է ձեռք բերել և նոր սպասելիքներ ձևավորել: