Հասարակություն

Զգուշացում․ Ձեր տվյալները մի՛ փոխանցեք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգուշացնում է․ 

«Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։ Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։

Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք զերծ մնալ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց։