Հասարակություն

Վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում

ՀՀ վարչապետ Փաշինյանը Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում չնախատեսված կանգառներ է ունեցել մարզի Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում:

Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Դրանք վերաբերվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու կառավարության ծրագրերին: