Միջազգային

Անտառային ուժգին հրդեհներ՝ Հարավային Կորեայում

Հարավային Կորեայի կառավարությունը մարտի 22-ին հայտարարել է ազգային աղետի ռեժիմի սահմանման մասին՝ Ուլսան քաղաքը և հարավարևելյան շրջաններն ընդգրկող զանգվածային անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով առնվազն երկու հրշեջ է մահացել, երկրի հարավում գտնվող 15 գյուղերի ավելի քան 200 բնակիչների տարհանման հրաման է տրվել։

Կորեայի անտառային ծառայությունը անտառային հրդեհների պատճառով բարձրացրել է աարտակարգ իրավիճակն ամենաբարձր մակարդակի: Ուժեղ քամու հետևանքով ողջ երկրում գրանցվել է 16 անտառային հրդեհ: Անտառային հրդեհից տուժած տարածքը հասել է 290 հեկտարի։