ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․
Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)։ Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության եւ զարգացման ՄԱԿ համաժողովում, որը կայացել է 1992թ․՝ Ռիո դե Ժանեյրոյում, գրում է Calend-ը։
Օրը Հայաստանում նշվում է նաև որպես ջրաբանի մասնագիտական օր։
Ջրային պաշարների համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են՝
Հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ,
Նպաստել բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունմանը,
Իրազեկել հասարակությանը քաղցրահամ ջրի եւ ընդհանրապես ջրային պաշարների պաշտպանության ու պահպանման կարեւորության մասին:
Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` 2050 թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 մլրդ-ը կապրի ջրի խրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը:
2025 թվականին Ջրի համաշխարհային օրն անցկացվում է՝ «Սառցադաշտերի պահպանում» կարգախոսի ներքո։
Այժմ ավելի քան երբևէ կարևոր է հիշել, որ ջուրը մեր գոյության հիմքն է, և նրա պաշարները սահմանափակ են։