Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վազգեն Սարգսյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում:

Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան – Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան – Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։