«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +10․․․+14°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7․․․+10°C )։
Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր +1-2°C , տեղումների քանակը՝ նորմային մոտ;
Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +7․․․+10°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -6․․․-10°C, Սյունիքիի հովտային շրջաններում՝ մինչև -4․․․-7°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +17․․․+21°C, Սյունիքի հովիտներում՝ +20․․․+25°C։
Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-41 մմ։
Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի երրորդ տասնօրյակից։
Ցրտահարությունից խուսափելու համար ցանքսը նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում։