Հասարակություն

Հանցանք կատարելու պահին ձերբակալել են 59-ամյա տղամարդուն

Մարտի 20-ին, ժամը 14.35-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած Երևան քաղաքի բնակիչը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող իր տուն այդ պահին օտար մարդ է մտել:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները մեկնել են դեպքի վայր, որտեղ հանցանք կատարելու պահին հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 59-ամյա տղամարդուն:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին: