Մարտի 21-ին, ժամը 11:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում (մոտ 25 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:31-ին: Մասամբ այրվել են ննջասենյակը՝ գույքով և փայտե առաստաղը (մոտ 25 քմ)։
Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։