Հասարակություն

ՆԳՆ-ն հերքել է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերը

Ներքին գործերի նախարարությունը հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբերյալ տարածված տեղեկությունները. այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք՝ Կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են կամ որոնց պետհամարանիշները գողացել են, խնդրում ենք դիմել ոստիկանություն»։

Հիշեցնենք՝ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում մի խումբ օգտատերեր ահազանգել էին, որ Երևանի տարբեր հատվածներում գողացվել են Վրաստանից ժամանած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը։