Հասարակություն

ՃՏՊ-ների թիվը նվազել է. նախարար

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ 2024 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվը նվազել է 299-ով, զոհերի թիվը՝ 45-ով, իսկ վիրավորների թիվը՝ 421-ով։

Նա անդրադարձել է նաև տուգանքի դեպքում 20%-անոց բոնուսային բաղադրիչի կիրառմանը՝ շեշտելով, որ այդ հնարավորությունից օգտվել է շուրջ 90 հազար քաղաքացի։ Իսկ 15 օրվա ընթացքում տուգանքը 30%-ով նվազեցված վճարելու հնարավորությունից մինչ այժմ օգտվել է շուրջ 403 հազար քաղաքացի։