Հանրապետության տարածքում մարտի 21-ին և 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 21-ին և 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Մարտի 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մարտի 21-ին և 22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։