Հասարակություն

Ավտովթար՝ Սյունիքում․ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է

Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած Shacman մակնիշի բեռնատարը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է։