Հասարակություն

50 կգ-ից ավելի քաշ ունեցող խոզերի ներմուծումը կարգելվի

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որոնց համաձայն՝ ՀՀ տարածք ապրանքի ներկրման նպատակով՝ դիմումատուն Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում, որի հիման վրա կբաշխվի դիմումատուների միջև քվոտայով նախատեսված ապրանքի մնացած մասը և պահանջվող տեղեկատվությունը կփոխանցվի Պետական եկամուտների կոմիտե: Կիրականացվի նաև ներկայումս գործող որոշմամբ սահմանված ժամանակավոր քանակական սահմանափակման մասով հաշվառում։

Ըստ այդմ՝ կապահովվի 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում, նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։