Հասարակություն

«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքային քննարկման

«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Հարգելի՛ ճարտարապետներ, ինչպես գիտեք, Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ հայտարարել էր բաց մրցույթ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման համար: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն:

Կարևորելով ճարտարապետական համայնքի կարծիքն ու նկատառումները, խորապես համոզված լինելով անխտիր բոլորիդ սրտացավ վերաբերմունքով առ Կասկադ համալիրի վերակառուցման նախագիծ, ինչպես նաև գիտակցելով նախագծի իրականացման կարևորությունն ու պատասխանատվությունը, հրավիրում ենք աշխատանքային քննարկման: Առաջարկում ենք քննարկման արդյունքում ձևավորել ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը մեզ հետ կաշխատի «Կասկադ մշակութային հանգույցի» վերջնական նախագծման փուլում:

24.03.2025 թվական, ժամը՝ 12.00, Տերյան 5, Marriott Courtyard։ Հարցերի դեպքում, ինչպես նաև գրանցման համար կարող եք զանգահարել 010 272 227 հեռախոսահամարով (Թեհմինա Վարդանյան)»։