Հասարակություն

Շարժական մամոգրաֆը Գավառում է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շարժական մամոգրաֆը մարտի 12-ից Գավառ համայնքում է։ Այն տեղակայված է «Գավառի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի շենքի բակում։ Գավառի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։

Սքրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը ևս կիրականացվեն անվճար։

Նշենք, որ քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում:
Համայնքի բնակիչները, ովքեր ցանկանում են հետազոտվել, կարող են նախապես այցելել իրենց սպասարկող պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և հերթագրվել: