ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ներառված էր 3 հարց։
Նիստի սկզբում ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդիվ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Քննարկվել են օրակարգային հարցերը, մասնավորապես՝ E-draft հարթակում տեղադրված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (վարչական ակտի, այդ թվում՝ տուգանքի, բողոքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացում)։
Քննարկման ընթացքում որոշվել է ևս մեկ նիստ անցկացնել օրակարգային մյուս հարցերը քննարկելու նպատակով։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: