Հասարակություն

Ձերբակալել են «դրիֆտ» կատարած երիտասարդին

Երևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: