Հասարակություն

Վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Մարտի 19-ին, ժամը 8․22-ին Արթիկի Բաղրամյան փողոցում միմյանց են բախվել շտապօգնության մեքենան և «Օպելը»։

Ըստ նախանական տեղեկությունների՝ վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» ԲԿ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։