Հասարակություն

«Ուզում եմ մի քիչ սառը ջուր լցնել ձեր ոգևորվածության վրա». Աղազարյանը՝ Պապոյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բանավեճ եղավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։

Պապոյանն ասաց, թե հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը հասանելի է համացանցում «այնքանով, որքանով ձեզ և ինձ, բայց եթե դուք զլանում եք, գտնեք այդ թիվը կարդալ, ես կարող եմ նշել՝ 23.6 տոկոս է»։

«Երբ պատասխանելուց գնահատակ եք դնում, ես ուզում եմ մի քիչ սառը ջուր լցնել ձեր ոգևորվածության վրա։ Երբ ասում եք այսքան տնտեսական աճ է, փուչիկ է դրա մի մասը»,- ասել է նա։

Պապոյանն էլ արձագանքել է. «Շատ բաներ կան փուչիկներ, շատ-շատ ելույթներում»։