ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր փոխնախագահ է ընտրել. այդ պաշտոնը կզբաղեցնի ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը։
Ավելի վաղ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հրաժարվել էր հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից՝ լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով, որ չի ցանկանում աշխատել հանձնաժողովի նոր նախագահ Արսեն Թորոսյանի հետ։