Հասարակություն

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է, որ մարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։