Հասարակություն

Բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ մեքենան ու ԳԱԶել-ը․ կա 6 վիրավոր

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված  Isuzu և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում են shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 6 տուժած տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։