Հասարակություն

Այսօր Պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2024 թվականից պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում:

Յուրաքանչյուր երեխայի համար դեղի արժեքը տարեկան կազմում է 1 միլիոն 840 հազար դրամ. ֆինանսական այս ծանր բեռը ընտանիքի խնդիրն էր մինչև ծրագրի մեկնարկը:
Այս դեղերը, տարբեր պարբերականությամբ, պացինետները պետք է օգտագործեն ամբողջ կյանքի ընթացքում:

Այսօր Պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: