«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ նոր կառուցվող ճանապարհահատվածում շինարարական աշխատանքները մեծ թափ են ստացել։
Կապալառուի կողմից այս պահին իրականացվում են ասֆալտապատման, բաժանարար գոտու ջրահեռացման համակարգի բետոնային վաքերի տեղադրման, շեպերի մշակման, մետաղական արգելափակոցների տեղադրման և այլ աշխատանքներ:
Նշյալ աշխատանքներն ավարտելուց հետո կկատարվի ճանապարհի ողջ երկայնքի երրորդ շերտի ասֆալտապատում և անվտանգության տարրերի տեղադրում։