Հասարակություն

«ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները քաղաքական ուղղվածություն և ենթատեքստ չունեն». խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում:

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:

Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց»: