ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ «300 դպրոցի» ծրագրով մեծ ուշադրություն է դարձվում դպրոցական ճաշարաններին։
«Սկսած սարքավորումների հագեցվածությունից, մինչև ամենակարևոր մանրուք թվացող բանը, որ ձևավորում է մշակույթ՝ ճաշարանից օգտվելու, հանրային վայրում սնունդ ընդունելու և միասին շփվելու, որովհետև կարծում ենք՝ սա սոցիալականացման շատ կարևոր բաղադրիչ է»,- ասել է նա։
Ըստ նրա, շատ գյուղեր կան, որտեղ սրճարաններ կամ հանրային սննդի վայրեր չկան։ «Չկան միջավայրեր, որ տնից բացի կարողանանք նստել, մի բան ուտել, միմյանց հետ շփվել, և այստեղ դպրոցական ճաշարանը դառնում է հանրային սննդի միջավայրի ձևավորման գրեթե միակ տեղը, և այս սոցիալականացման գործընթացն է մեր երեխաների համար շատ կարևոր»,- ասել է նա։