Հասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով մարտի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: