ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն 17-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանն արժևորել է Ազգային ժողովի և Բունդեսթագի միջև սերտ համագործակցությունը:
Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:
Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին: Կողմերը քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: