Հանրապետության տարածքում մարտի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 19-ին և 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, մնացած շրջաններում՝ 15-20 մ/վրկ արագությամբ։ Մարտի 19-ին և 20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-22-ի հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ն սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։