Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի www.competition.am կայքում ներդրվել է «Սպառողի օգնական» գործիքը, որի միջոցով սպառողը կարող է առցանց բողոք ներկայացնել տնտեսավարողին։
«Լրացրե՛ք առցանց ձևաթղթի պահանջվող դաշտերը, և hամակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի Ձեր բողոքը՝ հասանելի դարձնելով այն Հանձնաժողովին, որի միջոցով էլ այն կհասցեագրվի վերջնական հասցեատիրոջը:
Բողոքին արձագանքելու ժամկետը երկու շաբաթ է։ Նշված ժամկետում պատասխան չստացվելու դեպքում Հանձնաժողովը կքննարկի վարչարարություն իրականացնելու հարցը»:
Մանրամասները՝ տեսանյութում