Հասարակություն

Ժիրայր Մխիթարյանը՝ Հաշվեքննիչ պալատի անդամության թեկնածու

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը համաձայնություն է տվել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացնելու՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրման համար: Մխիթարյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները կողմ են քվեարկել, մինչդեռ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ չի մասնակցի քվեարկությանը: