Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Ի թիվս պաշտոնական հանդիպումների Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ 14.00-15.00 նախատեսված է վերջինիս մամուլի ասուլիսը։