Հասարակություն

Նարեկ Մկրտչյանը զրուցել է ամերիկացի ձեռնարկատեր Յեհուդա Կապլունի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Իբրև ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի և Ջորջ Սորիալի հրավերով։

Հաճելի զրույց ունեցա նաև հայտնի ամերիկացի ձեռնարկատեր և հրեական համայնքային առաջնորդ Յեհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական և մարդասիրական ծրագրեր։

Ջորջ Սորիալը տարբեր տարիներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Trump Tower»-ում եւ «Trump Organization»-ում, իսկ Քիթ Շիլլերը երկար տարիներ եղել է Դոնալդ Թրամփի անձնական օգնականը եւ անվտանգության ծառայության պատասխանատուն։ 2017 թվականին նա նաև զբաղեցրել է Սպիտակ տան Օվալաձև գրասենյակի գործառնական տնօրենի պաշտոնը։

Յեհուդա Կապլունը 2024 թվականին նոմինացվել էր Նոբելյան խաղաղության մրցանակի»։