Հասարակություն

Էկոկրթական հանդիպում՝ Բավրայի և Աշոցքի դպրոցականների հետ

ՇՄ նախարարությունից հայտնում են․

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Արգելոցապարկային Համալիրում

ՊՈԱԿ են այցելել Շվեդիայի Լունդի համալսարանի «Բնահեն լուծումներ քաղաքային միջավայրի համար» ծրագրի մասնակիցները:

Մասնակիցների հետ քննարկվել է «Ջրվեժ» անտառպարկի զարգացման ուղիներ:

«Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ինչը հնարավորություն կտա կազմակերպել բնապահպանական և էկոկրթական թեմաներով՝ էկոկրթական, էկոճանաչողական և էկոդաստիարակչական միջոցառումներ և դասընթացներ:

ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում

Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ներկա է գտնվել էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի, Սյունիքի և Սիսիանի, Կապանի տեղամասերի համալրման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվող ավագ և գլխավոր էկոպարեկային ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին։

Հայաստանի բնության պետական թանգարանում

Գետերի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է էկոկրթական հանդիպում Ապարանի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի և Երևանի Գերմիոնա կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտների համար:

Գետերի միջազգային օրվա «Մեր գետերը, մեր ապագան» կարգախոսից ելնելով առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գետերի նշանակության, դրանց աղտոտվածության հիմնական պատճառների և պահպանության հարցերին:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում

Գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցներն էկոկրթական հանդիպում են ունեցել Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ։
Հանդիպման ընթացքում անցկացվել է ինտերակտիվ դասընթաց՝ «Մարդը բնության մի մասնիկն է» թեմայով, որի ընթացքում ներկայացվել է բնության բաղադրիչները, մարդու դերը բնության մեջ՝ բացասական ու դրական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա և ՀՀ Կարմիր գիրքը։

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում

Կազմակերպվել է էկոկրթական հանդիպում Բավրա գյուղի և Աշոցք համայնքի դպրոցականների հետ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Թանգարան են այցելել Շաղափի միջնակարգ դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտները:

Թանգարանում աշակերտներին ներկայացվել է Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ, անհետացող կենդանատեսակներն ու բուսատեսակներն: