Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 26 շենքի մոտ էլեկտրական լարերի բաց հատվածի շփման մասում տեղի է ունեցել կարճ միացում, ինչի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով մարտի 16-ին ժամը 15։30-ից դադարեցվել է նշված թաղամասի թիվ 1, 25, 26, 27, 27/1, 28, 29, 30, 31, 32, 33, 37, 39 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Այդ մասին հայտնում են Գազպրոմ Արմենիայից։