Մարտի 16-ին, ժամը 11:08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում գտնվող «Թոփեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի, Չինարիի և Չորաթանի հենակետերի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել է խոտածածկույթ և մացառուտ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 25 փրկարարական ծառայող: