Մարտի 15-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել և կան տուժածներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։ Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մահացածի և վիրավորի ինքնությունը ճշտելու, ինչպես նաև դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։