Հասարակություն

Շրջայց՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ու ավագանու անդամները շրջայց են կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել են միջազգային չափանիշներին համապատասխանող վերանորոգման աշխատանքներին:

Բուժկենտրոնի ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը հյուրերին է ներկայացրել ընթացիկ ու արդեն ավարտին հասցրած աշխատանքները, ծանոթացրել նոր կառուցված ընդունարանի, հիվանդասենյակների, արյան բանկի ու վերազինված բուժսարքավորումների կարևորությանը: