Մարտի 15-ին վրաերթի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղայի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վեդի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղափոխել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը։