Հայաստանում դեռ խորհրդային տարիներից ինտենսիվորեն կառուցվել են ջրամբարներ: Դրանց ընդհանուր տարողությունը ավելի քան 1,4 մլրդ խոր.մ է: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է Հայաստանի 10 ամենամեծ ջրամբարները։
Ախուրյանի - 525 մլն խոր.մ
Սպանդարյանի - 257 մլն խոր.մ
Արփիլճի - 105 մլն խոր.մ
Տոլորսի - 96 մլն խոր.մ
Ապարանի - 91 մլն խոր.մ
Ազատի - 70 մլն խոր.մ
Ջողասի - 45 մլն խոր.մ
Հերհերի - 26 մլն խոր.մ
Կեչուտի - 25 մլն խոր.մ
Կառնուտի - 24,7 մլն խոր.մ