Հասարակություն

Գառնիկ Դանիելյանին ծխելու համար տուգանել են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տուգանվել է ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի սենյակում ընդմիջմանը IQOS ծխելու համար: Տուգանքի չափը 50.000 դրամ է։

Դանիելյանը նշել է, որ բողոքարկելու է որոշումը:

«Սա առաջին դեպքն է ԱԺ-ում։ Նման բան պատմության մեջ չի եղել»,- ասել է նա լրագրողներին։ Հարցին՝ միջադեպից հետո ծխելը հնարավո՞ր է դադարեցնի, նա ասել է. «Մեր երկրի էս իրավիճակին…ընդհակառակը, եթե այսպես շարունակվի, կուզեմ ավելի շատ ծխել»։

ԱԺ եկած ոստիկանները նշել են, որ Դանիելյանի՝ քննարկման սենյակում ծխելը տեսել են տեսանյութում։