Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն անդրադարձել է ԱՆԻՖ-ի վերաբերյալ հրապարակումներին։
«ԱՆԻՖ-ը ձեռք է բերել որոշակի հաջողություններ, այդ թվում.
- շուրջ 210մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ,
- մոտ 7մլրդ-ի չափի տեղական ներդրումներ,
- 900մլն դրամի չափով էլ՝ մասնավոր համաներդրումներ,
- ստեղծվել է մոտ 800 աշխատատեղ։
Եվ ինչ-որ մի փուլից, երբ օրինակի համար, եղել են ղեկավար կազմի փոփոխություններ, ԱՆԻՖ-ը լրիվ հակառակ ուղղությամբ է գնացել, և ուսումնասիրելու դեպքում գուցե այդտեղ շատ հետաքրքիր բաներ գտնեք»,- ասել է նա։
Նրա խոսքով. «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում, օրինակ, եղել է Ֆրանսիայի նախկին վարչապետը, և ես կարծում եմ, որ դա ոչ թե ինչ-որ գլուխ գովելու բան է, այլ՝ որոշակի ցուցիչ է, որ Ֆրանսիայի նախկին վարչապետը ՀՀ-ում, ԱՆԻՖ-ում տնօրենների խորհրդի անդամ է եղել, և մի շարք այլ հեղինակավոր մարդիկ են եղել, ում դուրս գալուց հետո որոշակի պրոբլեմներ են առաջացել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը փոխելուց հետո։
Նման արդյունքներ ցույց տված հիմնադրամն ինչ-որ փոփոխություններից հետո, ինչ-որ այլ նախարարության ենթակայության տակ անցնելուց հետո մեկ էլ սկսում է որոշակի խնդիրներ առաջանալ, ինչ-որ ծրագրեր չիրականացվել, ինչ-որ բաներ կիսատ մնան»։
Նա նաև ասել է. «Ինչ վերաբերում է«Օրբիս» օպերացիոն ընկերության հետ կապված հարցին։ Դրա ղեկավար կազմից տեխնիկական ղեկավարը նաև CFW ընկերության խորհրդի անդամ է, որը աշխատել է ԱՄՆ նախագահ Օբամայի աշխատակազմում, ղեկավարել Սպիտակ տան և նրան առընթեր 12 կիբեր անվտանգության ոլորտում աշխատանքներ կատարող պետական և այլ ընկերություններ։
Նշածս ամերիկյան ընկերությունը, օրինակ, ծառայություններ է մատուցել ԱՄՆ բանակին, Ազգային անվտանգության գործակալությանը, Կենտրոնական հետախուական վարչությանը և նշված ընկերության ծառայություններից օգտվել են, Քաթարը, ԱՄԷ-ն, Թայվանը, Իսրայելը։ Նշված ընկերութունը պատրաստել է կիբերանվտանգության ոլորտում մասնագետներ, ովքեր պետք է իրականացնեին և պետական, և մասնավոր ընկերություններում կիբերանվտանգության ոլորտի ժամանակակից ծառայություններ։ Սակայն արդեն նշված փոփոխություների պատճառով ծրագիրը կիսատ է մնացել»։