Հասարակություն

Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին։ Նա ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որում նշել է, թե հացադուլը պարզապես բողոք չէր, այլ՝ դատական գործընթացի նկատմամբ ուշադրություն գրավելու փորձ։

«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի.

ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ»,- ասել է նա։

Վարդանյանը նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ: