Հասարակություն

«Մենք գյուղերը հանում ենք ցեխի միջից». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ պրոբլեմն է, որ մեր երկրում չկա». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջավայրը չի համարվում ընդհանուր. «Այն, որ դու կարող ես ունենալ տուն և դռնից, տան շեմից այնկողմ ի՞նչ տեղի կունենա, մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչ-որ իմաստով դա ճիշտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդ հոգսի տակ մտնել, հետևաբար, ո՞նց լուծենք հոգսը։ Հոգսը լուծվում է ՏԻՄ-երով այդ գույքի գումարը գեներացնելով, բերելով մի տեղ և այդ գույքերի դիմացի մայթը, փողոցը, ցանկապատը, դիմացի մանկապարտեզը կառուցելով»։

Ըստ նրա, կառավարությունը մասնակցային բյուջեի գաղափարն է ներդրել, երբ համայնքի բնակիչներն են որոշում՝ որ խնդրի լուծման վրա ծախսվեն տեղական միջոցները. «Այս համակարգի դեմ խոսել, նշանակում է՝ ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ, եթե չունես կես մետրանոց ռեզինե սապոգներ, նշանակում է՝ գյուղում պետք է չկարողանաս դուրս գալ։ Մեր նախագիծն այն մասին է, որ մենք գյուղերը ցեխի միջից պետք է հանենք և մենք մեր գյուղերը ցեխի միջից հանում ենք»։

Ըստ նրա, 30 տարի է՝ խոսում են ՏԻՄ-երի ինստիտուտն ուժեղացնելու մասին. «Ո՞նց են ուժեղացնում, կենացո՞վ։ Սենց են ուժեղացնում»։

Նա նաև ասել է, թե ընդդիմադիր գործընկերներին պետք է, որ մարդիկ անընդհատ մնան ցեխի մեջ. «Որ երկնային գրավիլը, երկնային բրինձը, երկնային տուկի թելը, երկնային անորակ դիզվառելիքն անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու։ Թափվելու է պետական ու տեղական բյուջեներից, ու չի թափվելու, այլ՝ համայնքի ու քաղաքացիների կոնկրետ որոշումներով ծախսվելու է կոնկրետ կարիքները հոգալու համար»։